Երևանի քաղաքապետի ընտրությունը` դեկտեմբերի 17-ին

Երևանի քաղաքապետի ընտրությունը` դեկտեմբերի 17-ին
Երևանի քաղաքապետի ընտրությունը` դեկտեմբերի 17-ին

Երեւանի նոր քաղաքապետի անունը պարզ կլինի հաշված օրեր անց: Այսօր գումարված Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, հստակեցեվել են Երեւանի քաղաքապետի ընտրության ժամկետը` դեկտեմբերի 17 :
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անվան շուրջ պտտվող աղմակահարույց պատմությանն հետեւած հրաժարականից հետո:
Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Ըստ նույն օրենքի, արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Երեւանի ավագանին ներկայում բաղկացած է երկու խմբակցություններից. իշխող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների խմբակցությունները:

Հանրապետականն ավագանում ունի 35 ավագանու անդամ, «Բարգավաճ Հայաստանը»`17:  Այսինքն, մանդատների ներկայիս դասավորության պարագայում Հանրապետական խմբակցությունը հանգիստ կարող է քաղաքապետ ընտրել իր նախընտրած թեկնածուին:

© Medialab.am