Տեր Շահե. «Եթե եկեղեցականը հաջողված է, ոչ ոք չի կարող քննադատել նրան»

Տեր Շահե. «Եթե եկեղեցականը հաջողված է, ոչ ոք չի կարող քննադատել նրան»
Տեր Շահե. «Եթե եկեղեցականը հաջողված է, ոչ ոք չի կարող քննադատել նրան»

«Ես արդեն սկսում եմ մտածել, որ ես մարգարե եմ»,-այսպես արձագանքեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի գրասենյակի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը, երբ լսեց «Առավոտի» հարցը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին՝ ակնարկելով, որ այլ հարց չէր էլ սպասում:

«Ունի՞ արդյոք Մայր աթոռը որեւէ դիրքորոշում արքեպիսկոպոսի անվան հետ արդեն երրորդ անգամ կապվող սկանդալների կապակցությամբ՝ սկզբից զենքի մասին, ապա՝ թանկարժեք «Բենթլիի», հիմա էլ՝ օֆշորային ընկերության»՝ մեր հարցին ի պատասխան Տեր Շահեն պատասխանեց. «Ի՞նչ կարող եմ ասել: Եկեղեցին այս պարագաներում ունի որոշակի առաջնորդման սկզբունքներ, որոնք շատ հստակ են: Որեւէ եկեղեցականի համար իր կյանքում ապրելու սկզբունքը կա: Ցանկացած եկեղեցական, երբ դառնում է կուսակրոն եկեղեցական, չորս հիմնական ուխտ է որդեգրում. առաջին՝ ողջախոհության կամ կուսության ուխտ, երկրորդ՝ համեստության եւ կրթության ուխտ,  երրորդ ՝ աղքատության ուխտը եւ չորրորդը՝ Աստծո խոսքը քարոզելու ուխտը : Այս չորս հիմնական ուխտերն են եւ վերջինը՝ հնազանդության եւ խոնարհության ուխտը:

Հիմա, եթե այս չորս ուխտերը կան, որոնք սկզբունքներ են մարդու կյանքում, եթե մարդը կարողանում է գոնե կիսով չափ այդ ուխտերը իր կյանքում իրականություն դարձնել, այստեղ որեւէ դիրքորոշման մասին ի՞նչ խոսք կարող է լինել: Եթե այս սկզբունքները կյանքում ինչ-ինչ պատճառներով իրականություն չեն դառնում՝ այդ դեպքում ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է Նավասարդ սրբազանի մասին ձեր հարցին, ինքը՝ Նավասարդ սրբազանը իր դիրքորոշումը հայտնել է, հոդվածներ կան տպված, եւ եթե մենք փորձում ենք անհատի միջոցով եկեղեցական ինչինչ դիրքորոշումներ ունենալ, դրա համար պազապես պետք է թերթել կանոնագիրքը, ուրիշ բան պետք չի անել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/26/259262/