Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի և 30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: