Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով։

Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականցնում են օրական 20000-ից ավել պատվաստում: Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը։

Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը և ժողովրդին, Մոդեռնա ընկերությանը՝ սոլիդարության համար»։