Բայդենը կարևորել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ ԱՄՆ-Գերմանիա համաձայնագրի իրականացումը.«Ազատություն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է վիճահարույց «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ ամերիկա-գերմանական համաձայնագրի իրականացման կարևորությունը՝ երաշխավորելու, որ Ռուսաստանը չի կարող շահարկել բնական գազի հոսքերը «վնասակար քաղաքական նպատակներով», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հոկտեմբերի 30-ին Հռոմում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա հավանական իրավահաջորդ Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո Ջո Բայդենն «ընդգծել է Ուկրաինային և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն աջակցության մասին ԱՄՆ-Գերմանիա համատեղ հայտարարության իրականացման համար շարունակվող աշխատանքը»: