Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի որոշմամբ, Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի և Մարտունու ՏԻՄ ընտրություններին:
Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան հարթակը:
Վանաձորում կուսակցության ցուցակը կգլխավորի ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։
Մարտունու ցուցակը կգլխավորի ՀԿԿ Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը։
