Ազգային ժողովը Լևոն Բունիաթյանին չընտրեց ՀԾԿՀ անդամի պաշտոնում

ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լևոն Բունիաթյանը չընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել են Ազգային ժողովի 132 պատգամավորներից 52-ը: Քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 13, «դեմ»՝ 36»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել: