Քննարկվում են ավարտական, միասնական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների հիմնահարցերը. ԿԳՄՍՆ

Ջերմուկում ընթանում է «Միասնական, պետական ավարտական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողով:

Քննարկմանը մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչությունների մասնագետներ, դպրոցների ուսուցիչներ:

Ձևավորված աշխատանքային խմբերը քննարկում են ավարտական ու միասնական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու կազմակերպական հիմնախնդիրները:

Քառօրյա աշխատաժողովի ընթացքում գործընթացի բոլոր մասնակից կողմերը կներկայացնեն իրենց դիտարկումները` առկա խնդիրները վերհանելու և բարելավման ուղղությամբ առաջարկներ ձևավորելու նպատակով: