Ամբողջությամբ պատվաստվել է Վրաստանի չափահաս բնակչության 33,1%-ը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) հայտնում է, որ անցած 24 ժամվա ընթացքում կատարվել է ընդամենը 3868 պատվաստում, որի մեջ ներառվում է և՛ առաջին, և՛ երկրորդ չափաբաժիններով պատվաստումները, հայտնում է Aliq.ge-ն։ 

Ըստ NCDC-ի՝ նոյեմբերի 3-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր առմամբ իրականացվել է 1,986,729 պատվաստում, որից 1,040,022-ն առաջին դեղաչափով, կամ չափահաս բնակչության 36,6%-ը։

Ամբողջությամբ պատվաստվածների թիվը 944,520 է, որը կազմում է չափահաս բնակչության 33,1%-ը։

Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6024 դեպք, ևս 49 մարդ մահացել է։ 

Հայտնաբերված վարակի 6024 նոր դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ. 

  • Թբիլիսի — 2 237, 
  • Աջարիա — 229, 
  • Իմերեթի — 1 148, 
  • Քվեմո Քարթլի — 417, 
  • Շիդա Քարթլի — 508, 
  • Գուրիա — 183, 
  • Սամեգրելո — Վերին Սվանեթի — 401, 
  • Կախեթի — 553, 
  • Մցխեթա-Մթիանեթ — 124, 
  • Սամցխե-Ջավախեթի — 163, 
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 61: 

Այս փուլում կա վարակվածության 49,114 ակտիվ դեպք, որից 6,546-ը բուժվում է հիվանդանոցում։ Արհեստական ​​շնչառության սարքից օգտվում է 337 հիվանդ։

Նշենք նաև, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նոր սահմանափակումներ է առաջարկել՝ պատվաստման տեմպը բարձրացնելու համար։