ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա այդ խնդրին համակարգային լուծում գտնել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտարարել է, որ ակտիվ աշխատանքը շարունակվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

«Նախարարները միասնական են եղել այն գնահատականներում, որ անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, Բաքուն ու Երևանը բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերակատարությունը, իսկ առանձին խնդիրները հարթվում են երկու կողմերի հետ ստեղծված աղբյուրների միջոցով»,- հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան նաև նշել է, որ ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։

Աղբյուր՝ Factor.am