Հայտնի է աշխարհում առաջին երկիրը, որտեղ երեխաներին պարտադիր կպատվաստեն COVID-19-ի դեմ.Factor

Կոստա Ռիկան դարձել է առաջին երկիրը, որը 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում է մտցրել:

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքը։ Կոստա Ռիկայում պարտադիր են ջրծաղիկից, պոլիոմիելիտից, ինչպես նաև անչափահասների համար մարդու պապիլոմայի վիրուսից պատվաստումները:

Այժմ ցանկում ներառվել է նաև COVID-19 պատվաստումը։ Ինչպես նշել են երկրի առողջապահության նախարարությունում, 12-19 տարեկան կոստառիկացի դեռահասների 73 տոկոսն արդեն պատվաստվել է առնվազն առաջին բաղադրիչով։

Ավելի փոքր տարիքի երեխաների պատվաստման համար, որը կներդրվի 2022 թվականի մարտից, իշխանությունները Pfizer ընկերությունից գրեթե չորս միլիոն չափաբաժին դեղամիջոց կգնեն: