Լուկաշենկոն կարմիր գոտում դիմակը հանել է, որպեսզի հերքի նմանակի մասին լուրերը.Factor

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանել է պաշտպանիչ դիմակը Օրշի քաղաքի հիվանդանոցի կարմիր գոտում հիվանդի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Լուկաշենկոն պարզաբանել է, որ ցանկացել է հանրությանն ապացուցել, որ անձամբ է այցելում հիվանդանոց։ Բելառուսի առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին:

Հոկտեմբերի սկզբին այնտեղ մտցրել են դիմակների պարտադիր կրումը և հասարակական վայրերում սոցիալական հեռավորության պահպանումը։

Սակայն համաճարակաբանական իրավիճակի հետ կապված խորհրդակցությանը Լուկաշենկոն դեմ է արտահայտվել հարկադիր պատվաստումներին, դիմակ չկրելու համար տուգանքներին, ինչպես նաև պահանջել է չչեղարկել պլանային բժշկական օգնության մատուցումը։

Նրա խոսքով՝ վարակի տարածման դեմ պետք է պայքարել քաղաքացիների անձնական պատասխանատվության բարձրացմամբ։