Հայ ըմբիշները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ում

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում երեկ երեկոյան հայ ըմբիշները հաջողություններ գրանցեցին։

Մեր 70 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանն արծաթե մեդալ նվաճեց եզրափակիչ մենամարտում։

Նրա մրցակիցը ներկայացնում էր Ղրղզստանը, և չնայած Թևանյանը մեծ ակտիվություն ցուցաբերեց, մրցակիցը հակահնարքների հաշվին հաղթեց 10:2 հաշվով և հռչակվեց չեմպիոն: Ազատ ոճի ըմբիշ Արման Ավագյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Նա եզրափակիչ մենամարտում կամային բարձր հատկություններ դրսևորեց և չնայած 0:4 հաշվով զիջում էր վրացի Գոգա Մամիաուրիին, վերջին վայրկյաններին իրար ետևից երկու հնարք կատարեց և հավասարեցրեց հաշիվը` 4:4:

Մրցակարգով հենց նրան շնորհվեց հաղթանակը: Բրոնզե մեդալ նվաճեց նաև մեր 57 կգ քաշային ըմբիշ Մանվել Խնձրցյանը․ 3-րդ տեղի համար մրցամարտում նա 10:0 հաշվով հաղթեց հնդիկ մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր: