Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում է ունեցել ՔՊ-ի Ապարանի գրասենյակում

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր հանդիպիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում:

Ըստ Պապիկյանի գրառման՝ քննարկվել են համայնքի խնդիրները, առաջիկա ծրագրերն ու դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերը։

«Ապարան համայնքում մեր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը»,-գրված է հաղորդագորթյան մեջ։