Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվեցին ՀՌՀ անդամ

ՀՀ ազգային ժողովը Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրեց Հեռուստատեսությանն և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե Հակոբ Հակոբյանը, թե Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ:

Նրանք երդմամբ ստանձնեցին անդամի պաշտոնները:

Նրանց թեկնածությունները ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: