ՌԴ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերի պրակտիկայի վերականգնմանը․ Զախարովա

Մոսկվան կողմ է Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունների լայնածավալ պրակտիկայի շուտափույթ վերականգնմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Մենք կարծում ենք, որ կարևոր է հնարավորինս շուտ վերսկսել համանախագահների լայնածավալ ուղևորությունների պրակտիկան այս տարածաշրջան»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի ձևաչափի օգնությամբ կարելի է լուծել տարածաշրջանում ծառացած սոցիալ-տնտեսական ու մարդասիրական խնդիրները։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում համանախագահները «3+2» ձևաչափով հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Եռյակը ներկայում պատրաստվում է հանդիպումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում։