Չելյաբինսկում կորոնավիրուսից մահացել է բժիշկը, որը դեմ է եղել պատվաստումներին.Factor

Չելյաբինսկում մահացել է հոմեոպաթ բժիշկ Յուրի Պոպովը, որը դեմ էր պատվաստումներին։ Նրա գործընկերների խոսքով՝ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսային վարակը, հաղորդում է topspb.tv-ն։ Յուրի Պոպովը եղել է «Բժիշկ Պոպովի հոմեոպաթիկ կլինիկայի» հիմնադիրն ու գլխավոր բժիշկը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Հիմա շատերը հարցնում են, թե ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ նա չկարողացավ փրկել ինքն իրեն։ Յուրի Պոպովը իսկական հոմեոպաթ և հետազոտող էր ու ցանկանում էր հաղթել այս անհայտ հիվանդությանը, բայց ինքդ քեզ բուժելը միշտ ավելի դժվար է»,- ասել է հաստատության աշխատակից Նատալյա Շչեկոլդինան: Պոպովը չէր ընդունում բժշկության գիտական մոտեցումը։

Չելյաբինսկում նա հայտնի էր իր տեսաուղերձներով, որոնցում քննադատում էր պատվաստումները։

Այս տարվա ապրիլին հոմեոպաթ բժիշկը հայտարարել էր, որ ցանկացած պատվաստում լուրջ բժշկական մանիպուլյացիա է և ներխուժում օրգանիզմի իմունային համակարգ։