Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով զոհերի և վիրավորների նոր թվեր է ներկայացրել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում ընթացող Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում Արցախի գրավյալ տարածքներում ականների վրա պայթելու հետևանքով զոհերի ու վիրավորների թարմ տվյալներ է ներկայացրել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով զոհվել է 33 ադրբեջանցի, վիրավորել՝ 134-ը, գրում է Factor.am-ը։

Ընդհանուր առմամբ, տուժել է 167 մարդ։ Բայրամովը, սակայն, տուժած քաղաքացիական անձանց ու զինվորականների առանձին տվյալներ չի ներկայացրել։ Հավելենք, որ օրերս Արցախի գրավյալ Ջրականում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն էր գրանցվել։