Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից 81 մարդ է մահացել

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 81 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տրամադրում է Հիվանդությունների վերահսկման ազգայինն կենտրոնի կայքում, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 975 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 3 700 անձի մոտ, ապաքինվել է 5 277 հիվանդ։