COVID-19-ից 28-ամյա ծննդկան է մահացել․ ԱՆ

COVID-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Մահացել է 28 տարեկան ծննդկան, ում մոտ հղիության 37-38 շաբաթականում հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:

Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: