Իրանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում լարվածությունը հայ- ադրբեջանական սահմանին

Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական գործողությունների փաստի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ կոչ անելով երկու երկրներին ցուցաբերել զսպվածություն և զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու էլ ավելի լարելուց:

Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունն ու կոչ արել կողմերին խնդիրները լուծել երկխոսության ու խաղաղ միջոցներով:

Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայիս լարվածությունը վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համատեքստում:  Նա հաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է օգնել կողմերին լուծելու վեճերը ու տարածաշրջանում հաստատելու կայունություն ու անվտանգություն: