Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը

Վաթսունյոթ տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում: 1988-ին ավարտել է ԳԻՏԻՍ-ի էստրադայի և մասսայական ներկայացումների բաժինը:

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, խաղացել է ներկայացումներում: Երկար տարիներ դասավանդել է ԳԻՏԻՍ-ում: ՌԴ ժողովրդական արտիստի կոչմանն է արժանացել 2008 թվականին: