Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը

Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:

Քննարկվել են

✓ մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը

✓ դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները

✓ COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը: