Պուտինը, Փաշինյանը և Ալիևը նոյեմբերի 26-ին կհանդիպեն Սոչիում.Factor

Կրեմլից հայտնել են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին կհանդիպեն Սոչիում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Կողմերը նախանշելու են Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինն առանձին բանակցություններ կանցկացնի Ալիևի և Փաշինյանի հետ։