Երևանը դիմել է Մոսկվային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով, հայտարարել է Զախարովան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով, գրում է Factor.am-ը։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել։

«Այո՛, կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության հարցում օգնության համար: Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում այս գործընթացում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ շարունակել օժանդակել: Այս գործընթացի մեկնարկը, կարծում ենք, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնոյան։