Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն տեղամասային բժշկի հետ․ ԱՆ խոսնակի պարզաբանումը

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել Hetq.am-ում հրա հրապարակված հոդվածի վերաբերյալ։

Նշենք, որ լրատվամիջոցը խոսել էր կորոնավիրուսով հիվանդացած Արամ Բաբաջանյանի հետ, որը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ Քաղաքացին պատմել էր, բուժման ընթացքում իր ունեցած խնդիրների մասին և ասել, որ բուժումը կիսատ թողած իրենց դուրս են գրել հիվանդանոցից։ Նա զարմանք էր հայտնել, որ մարդկանց զանգվածաբար դուրս են գրում և հայտնում, որ պետք է նրանք սպասարկվեն պոլիկլինիկաներում, բայց այնտեղ տեղյակ չեն այդ մասին ու անպատրաստ։

Այդ կապակցությամբ ԱՆ խոսնակը իր ֆեյսբբուքյան էջում գրել էր․ «Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց:

Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել:

Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ:

Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը:

Այն հիվանդանոցը, որը մատնանշում է պարոն Բաբաջանյանը` ծայրահեղ ծանր մարդկանց հետ է բերել բնականոն կյանք»:

Hetq.am-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ‼️Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է,…

Gepostet von Alina Nikoghosyan am Mittwoch, 27. Mai 2020