«Հանրապետություն» կուսակցության շտաբ ներխուժելու դեպքով «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում․ Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գառնիում Կոտայքի մարզպետի (ու «Քաղաքացիական պայմանագրի» այլ ներկայացուցիչների) կողմից իրենց մրցակից «Հանրապետություն» կուսակցության շտաբ ներխուժելու և հայհոյախառը քաշքշուկ կազմակերպելու դեպքով «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում:

Քաղաքական ուժերի, և, առավելևս, իշխանության մտքով անգամ չպետք է անցնի քաղաքական հարցերը բռնությամբ լուծելը: Գառնիի բռնությունը օգոստոսին Ազգային Ժողովում ՔՊ-ի կազմակերպած բռնության անհետևանք մնալու պտուղներն են»: