ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ափսոսանք են հայտնում, որ հնարավոր չեղավ Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու. Ազատություն

Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներ ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ափսոսանք են հայտնում, որ հնարավոր չեղավ իրենց հովանու ներքո Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում անցկացնել,գրում է «Ազատությունը»։

Տարածած կարճ հայտարարությունում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող միջնորդները պատրաստակամություն են հայտնում արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել հենց հանգամանքնեը թույլ տան՝ շարունակելու սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։

Երեկ թեև հայկական կողմը չէր բացառել, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստոկհոլմում այդպես էլ չհանդիպեցին։

Պաշտոնական Երևանը ձախողված հանդիպման պատճառների մասին ոչինչ չի հայտնել, արտգործնախարարության խոսնակը միայն հայտարարել է, թե «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»։ Բաքուն որպես պատճառ նշում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ստեփանակերտ։