Քարի վերամշակումն իրականացվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ » ՍՊԸ-ում:

Դիտարկմամբ պարզվել է, որ Ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության:

Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել՝ մինչև կասեցման հիմքի վերացումը։

Այդ մասին հայտնում են Տեսչական մարմնից։