Բնակարանի մաքրուհին 800.000 դրամի ոսկեղեն է գողացել

Բնակարանի մաքրուհին 800.000 դրամի ոսկեղեն է գողացել
Բնակարանի մաքրուհին 800.000 դրամի ոսկեղեն է գողացել

Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:

Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը: Ըստ հաղորդագրության, ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am