Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 26-ին

-ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու 49, 51 շենքերի, Ադոնցի 12-14/7 զույգ համարի շենքերի, Ահարոնյանի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Խորենացու 4 նրբ., Որմնադիրների, Խորենացու 160-236 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: