Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հարություն Ղազանչյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վաղարշակ Ամիրխանյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։