Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։

Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։ Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։ 

Նշվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։