«ՀՀ». Տնտեսության զարգացման լրացուցիչ խթան

«Հայաստանի Հանրապետություն» թերթը, «Արմենպրեսի» փոխանցմամբ, գրել է.

«Տնտեսական դասական աքսիոմա է, որ պետության զարգացման հիմքում պետք է լինի ազատ մրցակցությունը: Այս մեխանիզմի լիարժեք գործարկման անհրաժեշտ պայմանը տնտեսության մասնավոր հատվածի ընդլայնումն է:

Ինչքան զարգացած է պետությունը, այնքան նրա տնտեսության պետական հատվածը փոքր է լինում: Անկախացումից ի վեր Հայաստանում նույնպես անխուսափելիորեն իրականացվում են մասնավորեցման գործընթացներ, ինչը կանոնակարգվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով: Ներկայում էլ շարունակվում է այս գործընթացը, որի արդյունքները շոշափելի են, եւ հանրապետության hամախառն ներքին արդյունքի 85 տոկոսից ավելին ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության շնորհիվ:

2020 թ. այս գործընթացի շնորհիվ մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է եւս 3-ով: Նախորդ տարի Հայաստանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307,3 մլն դրամ, որից ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 288,7 մլն դրամ»: