Հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում Արտաշատի ԲԿ-ի աշխատանքի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել և գրել․

«Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է: Այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»:

Արտաշատի ԲԿ 15.05.2020թ.

«Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու:»Լիլիթ Մուսեյան, բժիշկ-ռեանիմատոլոգ, Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար***Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է: Այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:#ՊահպանիրԿանոնները #ԿանխիրՏարածումը

Gepostet von Arsen Torosyan am Freitag, 15. Mai 2020