«Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» աշխատակիցների կրկնակի թեստերը բացասական են

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։

«Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժ հաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

Առողջ եղե՛ք»։