Թուրք քաղաքական գործիչն ահազանգում է ֆինանսական ճգնաժամի հասցրած ծանր վնասների մասին

Թուրքիայի Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ (DEVA) Ալի Բաբաջանը հայտարարել է, որ վերջին շրջանում լիրայի անկման և ֆինանսական ճգնաժամի արդյունքում Թուրքիան մեծ վնասներ է կրել, որը հատկապես կանդրադառնա թուրք ժողովրդի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին Բաբաջանը ասել է նոյեմբերի 17-ին թուրքական «Սյոզջյու» (Sözcü) օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ։

Ընդդիմադիր կուսակցության նախագահը քննադատական խոսքեր է հնչեցրել երկրի իշխանությունների հասցեին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է գործ ունենալ ճգնաժամերի հետ, սակայն դրանց լուծման համար չկան համապատասխան մեխանիզմներ։ Բաբաջանը նշում է, որ վերջերս աշխատանքից հեռացված Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի օրոք կրկնապատկվել է գանձապետարանի պարտքը, դատարկվել է կենտրոնական բանկը, ծախսվել է գրեթե ողջ արտարժույթային ֆոնդը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։