Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Բեգլարյանին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Մինչ այդ Արտակ Բեգլարյանը զբաղեցնում էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: