Կամ մենք գնում ենք համատարած սահմանափակումների, կամ միասին համագործակցելով հսկողության տակ ենք առնում իրավիճակը․ դրա համար մենք ունենք 2-3 օր․ Փաշինյանը ժամանակ է տվել

Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած սահմանափակումների, զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում, այսօր ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

https://www.facebook.com/armgovernment/posts/3132952333394476