Անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր․ Երեւանի քաղաքապետարանի կոչը

Երեւանի քաղաքապետարանի կոչը․

«Երևան քաղաքում երթևեկող վարորդներին։

Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր։ Ձմռան ամիսներին ամառային կամ մաշված անվադողերով երթևեկելը վտանգավոր է ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքի ու առողջության համար։ Մեկ վարորդի անպատասխանատու վարքը նաև բազմաթիվ վթարների, գույքային վնասի ու քաղաքային երթևեկության խոչընդոտների պատճառ է դառնում։ Հուսով ենք՝ մեր համաքաղաքացիները կդրսևորեն քաղաքացիական բարձր գիտակցություն այս հարցում ևս։

Շնորհակալություն։

Հ․ Գ․ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության հետ՝ ամառային կամ մաշված անվադողերով երթևեկող վարորդներին հայտնաբերելու և համապատասխամն միջոցներ կիրառելու հարցում»։