«Կրթության և գիտության նախարարը շատ ճիշտ է հարց տվել՝ թե քահանան ինչ է անում դպրոցում». Արթուր Սաքունց

«Կրթության և գիտության նախարարը շատ ճիշտ է հարց տվել՝ թե քահանան ինչ է անում դպրոցում». Արթուր Սաքունց
«Կրթության և գիտության նախարարը շատ ճիշտ է հարց տվել՝ թե քահանան ինչ է անում դպրոցում». Արթուր Սաքունց

ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում

Կրթության և գիտության նախարարը շատ ճիշտ է հարց տվել՝ թե քահանան ինչ է անում դպրոցում:

Որպես ծնող է այցելել, թե որպես քահանա: Եթե ծնող, դա այլ է, եթե քահանա, ապա ինչ գործ ունի քահանան դպրոցի հետ:

Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, որում եկեղեցին անջատ է դպրոցից և պետք է անջատ լինի պետությունից:

Իսկ երեխաներին կամ քաղաքացուն օրհնելու տեղը ոչ թե դպրոցն է, այլ եկեղեցին: Ավելին, քաղաքացուն քահահան կարող է օրհնել ոչ թե ըստ իր ցանկության, այլ միմիայն քաղաքացու ցանկությամբ, և ոչ թե պարտադրանքով:

Ինչ վերաբերվում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի առաքելական եկեղեցու քահանա լինելուն, ապա, հենց Մաշտոցի կենսագրությունից է երևում, որ հայոց այբուբենի ստեղծման գործը Մաշտոցը կարող էր նախաձեռնել միմիայն այդ ժամանակ Հայոց պետության ինստիտուտ հանդիսացող Եկեղեցու աջակցությամբ, և այդ պատճառով է նաև Մաշտոցը դարձել կրոնավոր:

Իսկ հիմա Հայկական պետության ինստիտուտ է հանդիսանում կառավարությունը, Ազգային ժողովը, դատարանը, պետական այլ մարմինները, և ամենևին ոչ եկեղեցին կամ եկեղեցիները:

5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում:

Մեզ պետք չի անընդհատ պահել պատմության մեջ, այլ մեր նոր ժամանակակից, քաղաքակիրթ պատմությունը պետք է ստեղծենք…

Նաև, եթե կա քաջություն և ցանկություն, ապա ամբողջությամբ ներկայացրեք Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը, ոչ թե հատվածաբար, ըստ եկեղեցու շահերի»: