«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը». Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյանը կստանձնի ՀՀ վարչապետի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում է նա ֆեյսբուքյան իր գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում:

Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: 

Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: 

Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»:

Լուսանկարը` «Ֆոտոլուր»