Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն:
Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է նորաբաց նվիրակության տարածքում:
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակությունն իր ներկայությամբ ու գործունեությամբ կնպաստի Երևանի և Վատիկանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հայաստանի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին իր պաշտոնական այցը Սուրբ Աթոռ և հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: