Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: