Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է «Factor»-ը։

Աղբյուրը նշում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ նշանակված Ինեսսա Գաբայանն այսօր՝ փետրվարի 6-ին, ազատվել է պաշտոնից՝ դարձյալ վարչապետի որոշմամբ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում: