ՀՀ ՔԿՀ-ներում հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող 262 ազատազրկված անձ է պահվում․ հայտարարություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ), hամապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով, դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ տեղեկանալու, թե ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող քանի ազատությունից զրկված անձ է պահվում և նշված անձանցից քանիսն է կալանավորված անձ, իսկ քանիսը՝ դատապարտյալ։

Այդ մասին նշվում է Դիտորդների խմբի հայտարարության մեջ։

ՀՀ արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունը, աղյուսակի տեսքով պատասխան գրությամբ ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում պահվող հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց  վերաբերյալ հետևյալ քանակական տվյալները (31.11.2021թ. դրությամբ)՝ ըստ քրեակատարողական հիմնարկների՝ տեղեկացնելով, որ համապատասխան հաշվետվության տվյալները թարմացվում են ամսական կտրվածքով և ամբուլատոր քարտի և հիվանդության պատմագրի շրջանակներում պացիենտները չեն հաշվառվում՝ ըստ իրենց ունեցած կարգավիճակի։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-իանվանումըՀոգեկան առողջությանխնդիրներ ունեցողներ
«ԴՀ»29
«Վարդաշեն»1
«Նուբարաշեն»27
«Կոշ»4
«Սևան»1
«Աբովյան»12
«Գորիս»1
«Վանաձոր»8
«Հրազդան»10
«Արթիկ»19
«Արմավիր»148
«Երևան-Կենտրոն»2
Ընդհանուր՝262