Արթուր Երոյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Երոյանը նշանակվել է  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։