Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունվարի 3-ին, ժամը 05։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոգեբանի հետ համատեղ ուժերով կանխել են Գ․ Վ․-ի (մոտ 40 տարեկան) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: