2021 թվականի դեկտեմբերին Գեղարքունիքում գրանցվել է 109 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի դեկտեմբերին լույս աշխարհ է եկել 109 երեխա՝ 55 տղա եւ 54 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 51 երեխա լույս աշխարհ է եկել Մարտունու ծննդատանը, 18 երեխա՝ Գավառի, 14 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 22 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն ՝ 2020 թվականի դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 184 երեխա։

2022 թվականի առաջին երեք օրերի ընթացքում նույն բուժհաստատություններում գրանցվել է 11 ծնունդ՝ 7 տղա եւ 4 աղջիկ։ 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 3 ծնունդ՝ Գավառի, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 3 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Այս տարվա առաջին երեք օրերին Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել: