Վարդենիսում լարված իրավիճակ է. ընդդիմությունը համայնքապետարանի բակում անցկացրեց երդման արարողություն

Վարդենիսի համայնքապետարանի բակում տեղի ունեցավ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան»  ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքապետարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր էին կուտակվել, որոնք թույլ չէին տալիս ավագանու անդամներին, այդ թվում՝ ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանին, որն ընտրվել է որպես համայնքապետ, մուտք գործել աշխատանքի վայր:

Ոստիկանության ծառայողները պարզաբանել են, թե հայցադիմում կա ներկայացված Վարչական դատարան, որով վիճարկվում են ընտրությունների արդյունքները: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանին անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում կայացվել է երեք որոշում, որոնցից մեկով ընտրվել է համայնքապետ և նշանակվել է երդմնակալության արարողություն:

Ընդդիմությունը որոշում է կայացրել երդման արարողությունը անցկացնել բակում: